Հասարակություն
Արդեն երեք զոհ Թուրքիայում՝ ՏԻՄ ընտրություններում. թուրքագետ
Այսօր Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Ինչպես հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ ընտրությունները անցնում են խիստ լարված մթնոլորտում, ինչի մասին են վկայում արդեն իսկ գրանցված երկու զոհերը, որոնք արդյունք են ընտրատեղամասում տեղի ունեցած վիճաբանության։
Նշենք, որ ընդհանուր առմամբ՝ 81 նահանգում 57 միլիոնից ավել ընտրող կա։ Թեկնածուները ներկայացնում են 12 կուսակցություններ։
Ավելի ուշ թուրքագետը հավելել է. «Արդեն երեք զոհ Թուրքիայում՝ ՏԻՄ ընտրություններում։
Նախնական տվյալներով՝ իշխող ԱԶԿ կուսակցության տեղի թեկնածուի զարմիկը հարձակվել է «Սաադեթ» կուսակցության անդամների վրա։
Ընտրություններն ավարտվեցին։ Արդյունքները գիշերը կլինեն։ Ընդհանուր առմամբ գրանցվել է աննախադեպ 4 զոհ, 73 վիրավոր։
Կհետևե՛ք։ Ու հատկապես Անկարա և Ստամբուլ քաղաքների արդյունքներին։
Հ.գ. Ընտրողներից մեկը քվեատուփում է նկարել իր քվեաթերթիկը ու թողել գրառում, որում հայտնում է իր աջակցությունը Էրդողանին։
Քվեատուփերի 40% բացվել է արդեն։
Կարծես թե ընդդիմությունը հաղթում է մայրաքաղաք Անկարայում, մեծությամբ երրորդ ու չորրորդ քաղաքներ Իզմիրում ու Ադանայում։ Բայց սա դեռ կարող է փոփոխվել։
Կհետևենք»։
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Գավառում 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է. Shamshyan. com
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0