Քաղաքականություն
Օպերայի անձնակազմն այս րոպեներին քննարկում է Օրբելյանի ազատման հարցը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը հավաքվել է՝ քննարկելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն…
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը հավաքվել է՝ քննարկելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցը:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնի է դարձել երեկ:
Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել էր, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:
Մարդ կա, որ գտնվում է բարձր մակարդակի վրա, եւ Նազենի Ղարիբյանի նմանները իրավունք չունեն մոտիկանան։ Այս մասին, հայտարարեց ռեժիսոր Նարինե Ստեփանյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմանը, որով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից:
Ըստ նրա, ինչ–որ կատարվում է Օպերայում խայտառակություն է հանրապետության համար եւ Կոստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատման լուրը արձագանք է գտել աշխարհում. մարդիկ հուզված են, շոկի մեջ։
Նարինե Ստեփանյանը վստահեցրեց, որ օպերային թատրոնը մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման ժամանակաշրջանում ծաղկում է ապրել, թեեւ Նազենի Ղարիբյանը որեւէ պրեմիերայի ներկա չի եղել, պատճառաբանելով, որ երկրում չէ, զբաղված է, ինչին Նարինե Ստեփանյանը հակված չէր հավատալու։
«Ով էլ որ գա, Կոնստանտին Օրբելյանի թափը չի ունենա»,– ասաց Ստեփանյանը, հավելելով, որ երկու պաշտոնի (գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն - խմբ) համատեղությունը գալիս է խորհրդային շրջանից. «Օրենքը պետք է փոխել, ոչ թե Կոնստանտին Օրբելյանին ազատել աշխատանքից մեկ տարի հետո օրենքը փոխել»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Փաշինյանն ու Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել
hayeli.am-ի տեղեկություններով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հեռախոսազրույց է կայացել, նրանց մե...