Հասարակություն
Շատ բենզալցակայաններ ՀԴՄ-ները հանել են դուրս` կտրոններն արագ տրամադրելու համար. Անանյան
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով ՀԴՄ-ների ներկրման և իրացման դաշտի ազատականացմանը վերաբերող նախագծերի և ՀԴՄ-ների ներդրման ՊՈԱԿ-ի գործունեության սահմանափակման մասին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս պահին նոր սերնդի ՀԴՄ-ներից օգտվելու հայտ ներկայացրել է շուրջ 24 հազար կազմակերպություն, որից կեսը բավարարվել է, շուրջ վեց հազար ՀԴՄ կտրոն արդեն տրամադրվել է, մոտ երեք հազար ՀԴՄ էլ կա, որ անձինք դեռևս չեն եկել ստանալու։
ՊԵԿ նախագան անդրադարձավ նաև բենզալցակայաններում ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ ահազանգերին՝ ասելով, որ բավական խիստ վարչարարություն է իրականացվում այդ մասով և որ շատ բենզալցակայաններ ՀԴՄ սարքերը հանել են դուրս ու դրել տեսանելի վայրում, որպեսզի հնարավորինս արագ տրամադրեն կտրոնները։ Ըստ նրա՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեմ անողոք պայքար է ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
3.0
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0