Հասարակություն
Ազգային կինոկենտրոնի տարածքների ոդիսականը. Ինչ կապ ունի Ջաղինյանը. ՀԺ
Gohar Vardanyan
1 րոպե
398 դիտում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2006 թվականից մինչեւ օրս տարբեր տեղերում է տարածքներ վարձակալում՝ փաստացի ունենալով պետության կողմից իրեն հատկացված երկու տարածք:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան "Հայկական ժամանակի" հետ զրույցում ասել է, որ "Հայֆիլմ"-ի ղեկավարությունից գրություններ է ստանում վարձավճարը թանկացնելու կամ տարածքն ազատելու պահանջով: Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի ներկայիս իրավաբանական հասցեն Տերյան 3ա-ն է, որը, սակայն, շահագործման ենթակա չէ:
Տարածքն ունի կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն, հոսանքազրկված է, բացակայում են կոյուղագծերը, ջրագծերը եւ այլն: Իսկ կառավարության կողմից հատկացված Տերյան 2 հասցեի տարածքն էլ ավելի ուշ որոշվել է տրամադրել Հանրային ռադիոյին՝ «զարգացման ծրագրերում դրված նպատակների իրականացմանե համար:
Շենքը հանձնվել է Հանրային ռադիոընկերությանը՝ դրա գործունեությունն ապահովելու եւ սարքավորումները տեղակայելու պատճառաբանությամբ, սակայն ընկերության վերադաս մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, Ռուբեն Ջաղինյանի գլխավորությամբ՝ իրավունք է ստացել ինքնուրույն որոշել պետական գույքի ճակատագիրը, ինչը եւ արել է՝ վաճառելով այն:
Այդ ընթացքում 2006 թվականից սկսած ազգային կինոկենտրոնը Երեւանում տարածք է վարձակալել եւ մինչեւ հիմա պետական բյուջեից վճարել է 115 միլիոն դրամ, որը շատ ավելին է, քան եթե գումար տրամադրվեր Տերյան 3 ա հասցեի տարածքը կառուցելու եւ Կինոկենտրոնը տեղափոխելու համար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Gohar Vardanyan
2,965
Ավելին Հասարակություն բաժնից
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
162
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
1,341
Փոփոխություններ տարադրամի շուկայում
1 րոպե
374
5.0
Երևանի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացվում
1 րոպե
459
2.0