Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում էժան աշխատուժ չպետք է լինի. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
306 դիտում
Էնպիսի տպավորություն կա, թե բոլորս ընկել ենք բարձր աշխատավարձ ստացողների հետևից, և փորձում ենք նրանց ներկայացնել որպես սոցիալական բևեռ, իբր նրանք հարուստներն են: Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք Հայաստանում աշխատավարձով հարուստ, առավել ևս մեծահարուստ չի դարձել: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի` տնտեսության զարգացմանը և աշխատավարձերի եկամտային հարկերին վերաբերող հարցին:
Փաշինյանը չի համաձայնել, թե սոցիալական ոչ ճիշտ քաղաքականություն է տանում:
"Հայաստանի ռազմավարական տեսլականը որն է, ՀՀ-ում, կներեք կոպիտ բառիս համար, էժան աշխատուժ չպիտի լինի: ՀՀ-ում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ այո, մենք բարձր աշխատավարձերի համար եկամտային հարկն իջեցնում այս ուղերձը հղելու համար: Մենք մի կողմից ասում ենք, որ ուզում ենք բարձր տեխնոլոգիական երկիր դառնալ, մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա այնքան հարկեր ենք դնում, որ ոչ մեկ չուզենա Հայաստանում ներդրում անի:
Էտ 80.000 դրամ աշխատավարձը պաշտպանողների հետ ես բոլորովին համաձայն չեմ: Մենք մեր մարդկանց պետք է մղենք կրթության, պրոֆեսիոնալ հմտությունների աճեցման: Հայաստանում չպիտի մարդ լինի, որի մտքով կանցնի, թե ինքը կարող է 80.000 դրամով աշխատի",- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոք շոուի ժամանակ Սոլովյովը տաղավարից հեռացրել է հայ քաղաքագետին և փորձագետի
Gohar Vardanyan
1 րոպե
1,891
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոկայանի նախկին տնօրենը մոտ 7 միլիոն դրամի վնաս է հասցրել ընկերությանը
Gohar Vardanyan
1 րոպե
468
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դեռ չի մարել լվացքի մեքենայի ապառիկը
Gohar Vardanyan
1 րոպե
420
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
76
ՔԿ-ն՝ Արմավիր ՔԿՀ-ում մահացած հայտնաբերված կալանավորի մասին
1 րոպե
139
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
77
5.0
Վաղինակ Եղիազարյանը նշել է ավտոպատահարների նվազման երեք հիմնական ուղիները
1 րոպե
167