Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դեռ չի մարել լվացքի մեքենայի ապառիկը
Gohar Vardanyan
1 րոպե
420 դիտում
Մեր տանը ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա և այլն, մենք վարկով ենք առել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ հարմար վարկեր են առաջարկում. Ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով դու ձեռք ես բերում ասենք լվացքի մեքենա: Հարց է ծագում՝ ինչու միանգամից 300 հազար դրամ տաս, եթե կարող ես ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով լվացքի մեքենա ունենալ: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը դեռ չենք վերջացրել»,-ասաց Փաշինյանը:
Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Պարոն վարչապետ, նույն տրամաբանությամբ էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, էլ ինձ ապառիկ չտվեցին, Հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա: Չվճարած տուգանք ունեի»:
Սա առաջ բերեց վարչապետի եւ ներկաների բուռն ծիծաղը.
«Վաղը կգրվի, որ դուք պարոն Զեյնալյանի հետ ներքաղաքական խնդիրներ ունեք, դրա համար ինքը Հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք է դրել: Այնպես որ իզուր դա ասեցիք, նոր քաղաքական հսկայական ինտրիգ դրեցիք, որն առաջիկա 6 ամիսների քննարկման նյութն է լինելու»,-ասաց Փաշինյանն ու հարցրեց. «Ընդ որում, ես ե՞մ ասել, որ կալանքը դնեն, թե ես չեմ ասել»:
Տեսանյութը` News. am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոք շոուի ժամանակ Սոլովյովը տաղավարից հեռացրել է հայ քաղաքագետին և փորձագետի
Gohar Vardanyan
1 րոպե
1,891
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ "М20"-ից հետո Գյուրջինյան փողոցի հսկայական փոսը փակում են
Gohar Vardanyan
1 րոպե
1,175
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոկայանի նախկին տնօրենը մոտ 7 միլիոն դրամի վնաս է հասցրել ընկերությանը
Gohar Vardanyan
1 րոպե
468
Ավելին Հասարակություն բաժնից
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
129
Մարդատար թռիչք դեպի Լուսին՝ 50 տարվա դադարից հետո
1 րոպե
107
Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվեց․ մանրամասներ
1 րոպե
535
Որոշ շրջաններում տեղումներ կլինեն. եղանակը Հայաստանում
1 րոպե
231