Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոկայանի նախկին տնօրենը մոտ 7 միլիոն դրամի վնաս է հասցրել ընկերությանը
Gohar Vardanyan
1 րոպե
464 դիտում
«Հայավտոկայարան»-ի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի նախկին տնօրենը 6 մլն 650 հազար դրամի նյութական վնաս է հասցրել ընկերությանը: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.
««Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու վերաբերյալ վարձակալության պայմանագրեր և չպահպանելով այդ պայմանագրերի համապատասխան կետի պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ հնարավորություն են ընձեռել վարձակալներին, ինչպես և դեռևս չպարզված այլ անձանց և կազմակերպություններին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից:
Քննության նյութերով՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվել է շուրջ 43.200.000 դրամ, իսկ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավելի ծախսածի համար հավաքված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 21.655.000 դրամը ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրվել և հափշտակվել է:
Նախնական տվյալներով՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի նախկին տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի Իսակովի 6 հասցեի վարչական շենքի երկրորդ հարկում, առանց սահմանված կարգով կնքվող տարածքի վարձակալության պայմանագրի, 2018 թվականի հունվարից ինքնակամ, անհատույց օգտագործման համար մի քաղաքացու տրամադրել է 190 քմ. տարածքով 6 սենյակ, ինչի հետևանքով «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պատճառվել է 6.650.000 դրամի նյութական վնաս:
Առերևույթ հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ /Յուրացնելը կամ վատնելը/ և 308-րդ /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոք շոուի ժամանակ Սոլովյովը տաղավարից հեռացրել է հայ քաղաքագետին և փորձագետի
Gohar Vardanyan
1 րոպե
1,891
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
615
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարության
Gohar Vardanyan
422
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դեռ չի մարել լվացքի մեքենայի ապառիկը
Gohar Vardanyan
1 րոպե
414
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 3-ի դրությամբ
1 րոպե
3,365
4.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրանջատումներ կլինեն․ 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ․ Ղալամքարյան
1 րոպե
556
5.0
Սպասվում է բուք, ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի
1 րոպե
3,515
5.0
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
1 րոպե
3,614
5.0