![Էջմիածնում Volkswagen-ի 47-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Nissan-ին. կան վիրավորներ](https://auroranews.am/storage/img/base_image/old/e06fcd57b6bf1bf7298f151b9fedd34c.webp)
Էջմիածնում Volkswagen-ի 47-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Nissan-ին. կան վիրավորներ
![Էջմիածնում Volkswagen-ի 47-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Nissan-ին. կան վիրավորներ](https://auroranews.am/storage/img/base_image/old/e06fcd57b6bf1bf7298f151b9fedd34c.webp)
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ՝ մարտի 26-ին, ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 47-ամյա Հրաչյա Գևորգյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 MV 917 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց, բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan March մակնիշի 35 ՏM 130 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, բախվել կանգառի գովազդային վահանակին, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին ու հայտնվել կանաչ գազոնում:
Ոստիկանությունը պարզում է Nissan March-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Volkswagen-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: Օպերատիվորեն ժամանել են նաև Էջմիածնի քաղաքապետարանի և տեղի գազի գրասենյակի պատասխանատուները: