Քաղաքականություն
Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ականները ատում են ապրիլի 23-ը․Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի ապրիլի 23-ն այն օրն է, որից սկսած (հուսամ՝ հավերժ) Հայաստանի քաղաքացիներս սկսեցինք որոշել, թե ո՞վ է ղեկավարելու Հայաստանը, իսկ ով՝ ոչ: ՀՀԿ-ականները տասնամյակներով կեղծում էին ընտրությունները, որպեսզի քաղաքացիներիս փոխարեն որոշեն, թե ո՞վ է ղեկավարելու երկիրը: Եվ զարմանալի չէ, որ այդ այնձինք ատում են ապրիլի 23-ը: Իրենք երազում են, որ Հայաստանի ժողովրդավարացման այդ օրը մոռացվի: Բարեկամներ, 2018-ի ապրիլի 23-ին քաղաքացիներս հաղթեցինք ձեզ ու ձեր համակարգային կոռուպցիան: Եվ այո՛, Հայաստանի քաղաքացիներս նշելու ենք այդ հաղթանակը»:
Հիշեցնենք՝ երեկ կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարները բարկացրին վարչապետին. նամակ է ստացել
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0