Ծառուկյանը հենց այնպես դեմ դուրս չեկավ ապամոնտաժումների թրենդին․«Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարեւանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։
«Ալեն-Էլեն» հաստատությունը դատական հայց է ներկայացրել վերջինիս նկատմամբ, թե հյուրանոցի շինարարությունը իր «արեւը» կտրում է: Ի դեպ, շինարարական աշխատանքների կասեցման խնդիրներ ունեն անգամ յուրայինները` իշխանությունում Կարգին Հայկոն` լուրջ խնդիրներ է առաջացրել նաեւ «Ռոսիա մոլի» շինարարական աշխատանքների մասով, բանը հասել է «դիվանբաշուն», վերջինս էլ հրահանգել է լինել մաքսիմալ օբյեկտիվ, Կարգին Հայկոն էլ խիստ օբյեկտիվ է գտնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում