Քաղաքականություն
Եթե անկեղծանա հպարտ քաղաքացիների առաջ, պարզ կդառնա, թե ինքն ով է. Եղիազարյանը՝ Փաշինյանին
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը լցված է օտարերկրյա գործակալներով, նախ պետք է իրենից սկսի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
«Եթե խոսում ես գործակալներից, նախ քեզանից սկսի, թե դու ով ես։ Ես սա մեկ դերասանի թատրոն եմ համարում, սցենարը միջինից բարձր է գրված, սցենարիստները մի քանիսն են եղել, հիմնականում՝ տիկին Լարիսան։ Տիկին Լարիսան էլ է ասում, որ ինքը կանգնած է եղել հեղափոխության ակունքներում։ Եթե վարչապետն անկեղծանա հպարտ քաղաքացիների առաջ, պարզ կդառնա, թե ինքն ով է։ Եթե այդպես չէ, դու ինչպե՞ս ես համարձակվում սորոսականներով լցնել կառավարությունը, եթե Սորոսը Ալիեւ ավագի լավագույն ընկերն է եղել»։
Նշենք, որ Իրան կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օտարերկրյա գործակալներ կան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Միքայել Մինասյանը 7 մլն դոլարով վաճառքի է հանել իրեն պատկանող հյուրանոցը․ Irakanum.am
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0