Հասարակություն
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան գործը կկարճվի. Ժողովուրդ
2018 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քրեական գործ է հարուցվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երեւանում կառուցած առանձնատան օրինականության վերաբերյալ:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով` ծառայողական պարտականությունները չկատարելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»։ Այդ գործի հարուցումից անցել է 7 ամիս, սակայն ՔԿ-ն այդպես էլ որեւէ էական առաջընթաց չի գրանցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ նախաքննական մարմինը կարճի այս քրեական գործը, քանի որ քննության ընթացքում ձեռք բերված տվյալները տանում են այդ ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Ավելին Հասարակություն բաժնից
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0