Քաղաքականություն
Ու՞ր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն․ Նաիրա Զոհրաբյան
Երբ ես եւ իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր…
Երբ ես եւ իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի եւ ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, զարմանալիորեն ես այդ տարածքում որեւէ քաղաքացիական ակտիվիստ, որ նախկինում կգար ու կպառկեր ասֆալտին եւ թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա:
Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին: Ու՞ր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն եւ լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:
Երեկ մենք այնտեղ էին ոչ որպես արբիտր, որ որոշեինք ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ չլինեն:
Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար: Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը չկորցնելու համար: Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների եւ ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օպերայի շենքի շուրջը պիտի լինի ԱՅՍՊԵ՛Ս։ Եվ ՎԵ՛ՐՋ։ Սպասում եմ ք...