Կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա․ Վիկտոր Սողոմոնյանը մանրամասնում էԿենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա․ Վիկտոր Մնացականյանը մանրամասնում է
«Ես կուզեի կենտրոնում լինեն կաֆեներ, ռեստորաններ, հյուրանոցներ, մշակութային օջախներ: Մնացած գիշերային ակումբները, կարաոկեները, եթե ուզում ենք զարգանան Էրեբունին, Շենգավիթը, թող էդտեղ բացեն: Ներդրողներին էլ ենք ասում՝ ուզում եք կառուցե՞լ, գնացեք ըտե. մեծ մասը համաձայնում են: Մենք չենք ուզում, որ մենակ Կենտրոնում կառուցեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Կնետրոն համայնքի համայնքապետ Վիկտոր Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կգա՞ մի օր, որ գիշերային ակումբները, կարաոկեները Կենտրոնից տեղափոխվեն այլ տարածքներ։
Պարոն Մնացականյանը հայտնեց, որ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա։
«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», - ասաց նա։