Նախագահին ուշ երեկոյան են հրավիրել մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու մարտի 12-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից լրատվականին տեղկացրել են, որտեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին: