Ալժիրի 82-ամյա նախագահը ցույցերի ֆոնին հրաժարվել է կրկին մասնակցել ընտրություններին
Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան նամակով դիմել է ալժիրցիներին՝ հայտարարելով, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ավելին, Բուտեֆլիկան հայտարարել է նախագահական ընտրությունների հետաձգման և անցումային կառավարություն ստեղծելու մասին:
Նախագահը նշել է, որ չառաջադրվելու որոշումը կայացրել է Ալժիրում ընթացող բողոքի ցույցերի պատճառով:
Տեղեկացնենք, որ Բուտեֆլիկան Ալժիրը ղեկավարում է 1999 թվականից: Նախագահական ընտրությունների օր էր նշանակված ապրիլի 18-ը: Հաղթելու դեպքում սա կլիներ Բուտեֆլիկայի 5-րդ պաշտոնավարումը: