Հասարակություն
Հանրային բնապահպանական դատարանը կքննի Թեղուտի գործը
Gohar Vardanyan
337 դիտում
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին` ժամը 13:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ) Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման:
Հանրային դատավարության ընթացքում կքննվեն`
1. ՀՀ նախկին կառավարության և պետական լիազոր մարմինների` ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ Արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար
2. «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Վալլեքս» խմբի կողմից ՀՀ օրենսդրական պահանջների չպահպանումը
3. Սոցիալական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական ռիսկերի չգնահատման արդյունքում ստեղծված իրավիճակը:
Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների նպատակն է` Հայաստանում մինչ օրս անպատիժ մնացած ծանր էկոլոգիական հանցագործությունների նկատմամբ հանրային արդարադատություն իրականացնել և հանրային դատարանի վճիռն ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին` դրանց ընթացք տալ և նախորդ կառավարությունների օրոք` տնտեսվարողներին գործունեության համար ապօրինի և անպատասխանատու թույլտվություն տված մարմինների իրավազանց պաշտոնյաներին պատասխանատվության կանչել:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,659
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
277
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գտել են «աղջիկ Մաուգլուն»
Gohar Vardanyan
1 րոպե
1,084
Ավելին Հասարակություն բաժնից
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
1 րոպե
2,318
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
1 րոպե
1,013
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
1 րոպե
564
Հայտնի է՝ մարտ ամսվա եղանակային կանխատեսումը
1 րոպե
2,349
4.5