Հասարակություն
Քաղաքացիներին վերահսկելու համար տեսախցիկներ նույնպես կտեղադրվեն․ Փոխքաղաքապետ
«Ավտոբուսի անվտանգությունը նախ և առաջ ապահովում է վարորդը, և, որպես թիրախային կետ, ընտրվել է վարորդը: Մենք մյուս փուլով ցանկանում ենք տեսախցիկ տեղադրել, որպեսզի քաղաքացիներին էլ վերահսկենք, բայց դե պետք է պրոցեսուալ արվի»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝անդրադառնալով ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են փոխադրամիջոցներում տեսախցիկների տեղադրմանը:
Փոխքաղաքապետը նշեց, որ այն վարորդները, ովքեր չեն ցանկանում աշխատել նոր պայմաններով, կարող են իրենց կամոք ազատվել աշխատանքից.
«Եթե այնպես ստացվի, որ վարորդները վաղը կամ ևս մեկ օր աշխատանքի դուրս չգան , ես ներողություն եմ խնդրում քաղաքացիներից, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ մենք դա անում ենք մեր բնակիչների անվտանգության համար: Տեսախցիկը նկարահանում է միայն վարորդի գլխավերևը»:
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ գիտի, որ կան բազմաթիվ այլ խնդիրներ և դրանք հերթով կլուծվեն:
Հիշեցնենք, որ այսօր Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Մալյան
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Սաստիկ ցուրտ է լինելու․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
5.0