Հասարակություն
Հիփոթեքային վարկի պայմանները բարելավվել են
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց փոփոխությունները և նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Նախարարը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով ձեռք բերել բնակարան, նախկինում 9,5 տոկոս է եղել:
«Բնարականի արժեքն է բարձրացել և, ապահովագրական գործիքի համադրմամբ ,առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) երիտասարդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները:
«Ամուսիններին յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայասանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը քսան և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը կարծում եմ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշոնապես արձանագրել, որ, նախնական հաշվարկներով, հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ», - կատակեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Մալյան
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Սաստիկ ցուրտ է լինելու․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
5.0