Քաղաքականություն
«Ուտեչկաներ» են լինում. Ինչ է շշնջացել Մակունցը` Օսիպյանի ականջին
Gohar Vardanyan
1 րոպե
431 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, և շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը:
Ընդ որում, դա առաջին դեպքը չէ, երբ Մակունցը նման զգուշացում է անում․ օրինակ, տրանսպորտի և կապի նախարարին ևս զգուշացրել է «ուտեչկայի» մասին: Զգուշացրել է, որ փետրվարի 31-ից էլ չխոսի՞: «Ի դեպ, Հակոբ Արշակյանի մասին կարծես սխալ պատկերացում կա, առկա նախարարներից նրա պատասխաններն ամենակոմպետենտն ու սպառիչ էին»,- ասաց պատգամավորը:
Իսկ ճի՞շտ է, որ շատ «հուզված» եք եղել Սուրեն Պապիկյանի պատասխաններից ու քիչ է մնացել վերջում ծափ տաք։ «Ծափ չենք տվել, սակայն փոխըմբռնումը մեծ էր Պապիկյանի ու ֆրակցիայի միջև։Նա շատ մանրակրկիտ ներկայացրեց ոլորտի խնդիրները և դրանց լուծումները․ ադեկվատ մարդ է»,- պատմեց մեր աղբյուրը:
Ի դեպ, Օսիպյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրը եղել է «սորոսականներից»։ Հարցրել են` Դուք երբեմն խախտում եք անմեղության կանխավարկածը, Ձեր հաղորդումների ժամանակ պաթետիկ ձայնով են խոսում, երաժշտություն կա, հայտարարում եք` կոռուպցիա չկա ձեր համակարգում, բայց կա»։ «Ոչ, չկա»,- արձագանքել է Օսիպյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,077
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
226
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
148
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
134
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
106