Քաղաքականություն

Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածու կա. Ում միջև կընթանա պայքարը

Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածու կա. Ում միջև կընթանա պայքարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերևս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել: 30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան և այլն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջև: Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Հանրային ռադիոյի տնօրեն դառնալու ամենամեծ շանսերն ունի հենց Խումարյանը, որը երիտասարդ է տարիքով, միևնույն ժամանակ ռադիոյում հնաբնակներից է»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250