Ժողովրդին զբաղեցնում են շոուներով, իսկ մենք արտաքին շուկաներ ենք կորցնում. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսարաններ՝ հացի փոխարեն. մինչ հայ ժողովրդին զբաղեցնում են քաղաքական տեսարաններով, թամաշաներով ու թիթեռնիկի կյանք ունեցող շոուներով, սոցիալ–տնտեսական ոլորտում տեղի են ունենում բացասական գործընթացներ։ 1. Կառավարությունը որոշել է ավելացնել գազավորված ըմպելիքների (բացի հանքային ջրից) ակցիզային հարկը 30%-ով։ Սա նշանակում է այդ ապրանքների թանկացումներ, աշխատատեղերի կրճատումներ և ամենակարևորը՝ հարկային բեռի ավելացում հպարտ սպառողի վրա, քանզի անուղղակի հարկատեսակների վերջնական վճարողը սպառողն է։ Այստեղ մի հատ գըմփ–գըմփ–հո՛ւ անենք ու անցնենք հաջորդ կետին։ 2. Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար ամսին 2018–ի հունվարի համեմատ Հայաստանի արտահանումը նվազել է 15,8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ արտահանումը պակասել է 30,1%-ով։ Սրանք սարսափելի թվեր են։ Սա նշանակում է, որ մենք արտաքին շուկաներ ենք կորցնում։ Ընդ որում՝ արտահանման թվերը բացասական դինամիկա ունեին նաև նախորդ տարվա մակրոցուցանիշների ամփոփման ժամանակ։ Առավել մանրամասն արտահանման կառուցվածքին ու դրա դետալներին կանդրադառնամ մեկ ուրիշ անգամ՝ ֆեյսբուքյան գրառման կամ հոդվածի տեսքով»։

Պատահարներ