Ծաղիկներ խոնարհվեցին, մոմեր վառվեցին.երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ
Երևանում Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելով։
Երթի մասնակիցները լուռ քայլերթով հասան Մյասնիկյանի արձանի մոտ:
Երթի ավարտին ՀՀ վարչապետն ու տիկինը, ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը, պատգամավորները, նախարարներն ու պետական կառավարման համակարգի մյուս ներկայացուցիչները, ոստիկաններն ու երթին մասնակից քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին արձանի մոտ, վառվեցին մոմեր:
Հիշեցնենքՙ 11 տարի առաջ այս օրը մայրաքաղաք Եչրևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Նշենք, որ Մարտի 1-ի գործի քննությունը շարունակվում է մինչ օրս: