ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ԱԱԾ ֆեյսբուքյան կեղծ էջ է գործում
«Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ»,-իր պաշտոնական էջում նման հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։ «Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք (sns.am)»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը, որը ստիպել է ԱԱԾ-ին մտահոգվել, հետևյալն է. «Ի պատասխան պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից ԱԱԾ աշխատակիցներին ուղղված վիրավորանքին, ԱԱԾ-ն Դ. Սանասարյանի հանրային գնահատականը դիտարկում է որպես ՀՀ իրավական համակարգի դեմ ուղղված պաշտոնական դիրքի չարաշահմամբ ազդեցության գործարկում: ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ պետական մարմինների պաշտոնյաների կողմից ՀՀ իրավապահ մարմինների վրա իրականացվող ճնշումները դիտարկվում են որպես կոռուպցիա և պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ»։

Պատահարներ