Հասարակություն
Կրկին ցույց է․ 9 տարի հետո ես այս գործը ո՞նց քննեմ․ Քննիչը՝ զոհված զինծառայողի մորը
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը մտահոգություններ ունեն, որ չնայած բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործեր առաջիկայում վերանայվելու են, այնուամենայնիվ, դրանք արդար քննել այժմ էլ չի հաջողվելու։
Նրանք այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին։
News. am-ի հաղորդմամբ՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերիկ Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին Քննչական կոմիտեում քննիչ ասել է, որ 9 տարի հետո գործը բացահայտելը դժվար է, քանի որ ապացույցները ոչնչացված են. «Քննչական կոմիտեում քննիչը ասում է՝ 9 տարի անցել է, ի սկզբանե հետքերը կորցվել են, իրեղեն ապացույցները ոչնչացվել են, գործը շիլաշփոթ է դարձվել։ 9 տարի հետո ես այս գործը ո՞նց քննեմ»։
Նանա Մուրադյանը պնդում է՝ գործի առաջին քննիչ Ապրեսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն գործը կոծկելու համար։
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է նրանց և խոստաել հարցով զբաղվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0