37 անշարժ և 4 շարժական գույք. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր
ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Սահակյանը հայտարարագրել է ոչ ավել ոչ պակաս՝ 37 անշարժ գույք՝ 2 արտադրական նշանակության շինություն, 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 1 նորակառույց շինություն, որը դեռեւս պետական գրանցում չի ստացել եւ 31 հողամաս:
Որպես շարժական գույք Սահակյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ «VAZ 21063», «NISSAN ARMADA 5.6», «INFINITI QX 56» եւ 1 բեռնատար՝ «MAZ 5205»:
Նախկին պատգամավորը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ ըստ հայտարարագրի ունի 130 հազար 788 դրամ:
Իսկ 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունների ավարտը Սահակյանն ունեցել է 118 հազար 550 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: