Թրամփը Կիմ Չեն Ինին հզոր առաջնորդ է անվանել և չի բացառել վերջինիս հետ հաշտության կնքումը
Ամերիկային Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցին, չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպման արդյունքներով Կորեական պատերազմի ավարտի մասին խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Նա նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվի Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պայմանից։
Հիշեցնենք, որ այսօր Վիետնամում կայացել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը։ Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է հզոր առաջնորդ, իսկ Հյուսիսային Կորեան անսահմանափակ հնարավորություններ ունեցող երկիր։