Քաղաքականություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խորենացու փողոցի 13 շենքի ճակատը կվերականգնվի նոր մոտեցմամբ. Քաղաքապետարան
Gohar Vardanyan
293 դիտում
Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Այս առնչությամբ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:
2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:
Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը:
Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է:
Կից ներկայացվում են բիզնես կենտրոնի էսքիզային երկու տարբերակները:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
667
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,650
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,480
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,076
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը․ ամեն գնով բարձրացնել վրեժխնդրության դրոշը
1 րոպե
691
4.0
Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ
1 րոպե
257
Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է փոսալցման աշխատանքների ընթացքին
1 րոպե
195
5.0
Ժողովուրդը նրանց պետք է ուղարկի գրողի ծոցը․ Ավինյան
1 րոպե
370