Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
Այսօր՝ ժամը 14։10-ին, ձերբակալել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նրան ձերբակալել են պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2018 թվականի սեպտեմբերին։