Քաղաքականություն

Ես կարող եմ այցելել բոլորին․Զեյնալյանը չհերքեց, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին

Gohar Vardanyan 1 րոպե 287 դիտում
Ես կարող եմ այցելել բոլորին․Զեյնալյանը չհերքեց, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին
Այսօր լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը, թե ինքը փորձել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջինս էլ մերժել է . «Եթե ես հայտնեմ պատճառները՝ ինչու է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ կամ չեմ հանդիպել»։ Զեյնալյանը հիշեցրեց, որ Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իր ենթակայության տակ․ «Ես կարող եմ այցելել բոլորին ու ծանոթանալ պայմաններին։ Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, ապա դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ։ Ես ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ, որովհետև այս տեղեկոթւյունը փակ է»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250