Քաղաքականություն
Սեդրակ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․ փաստաբան
Gohar Vardanyan
1 րոպե
269 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ մեղադրանքը։ Այս մասին NEWS am–ի հետ զրույցում ասել է Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ քրեական գործի հարուցումից հետո նախաքննական մարմինը փորձել է հարցաքննել իր պաշտպանյալին, սակայն վերջինս օգտտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։
Ստորև ներիկայացնում ենք լրատվականի հարցազրույցից հատված․
««Բոլորի համար պարզ է, որ մենք այդ կառույցին չենք վստահում բոլոր այն գործերով, որոնք վերաբերվում են պարոն Քոչարյանին կամ նրա ընտանիքին, այդ կառույցը նրանց նկատմամբ հետապնդումների գործիք է դարձել»,–ասաց նա։
Պաշտպանի կարծիքով՝ իրավապահները սխալ են մեկնաբանում ստացված եկամուտներն օրինականացնելու հանցակազմի իմաստը.
«Ցանկացած դեպքում, երբ հայտնաբերում են ենթադրյալ հարկային իրավախախտում, հետո երբ տեսնում են, որ չվճարված հարկերի գումարով անձը որևէ բան է ձեռք բերել, համարում են, որ գործ ունեն փողերի լվացման հետ, դա շատ սխալ պատկերացում է այս հանցակազմի վերաբերյալ»,–ասաց նա՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն ունի որոշում, որին հակասում է փողերի լվացման մասով Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Gohar Vardanyan
1,493
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Gohar Vardanyan
700
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ակտիվանում է. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
680
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
639
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում սպասվում են տեղումներ, իսկ Մերձավոր Արևելքում՝ նոր հարվածներ
1 րոպե
61
Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազային հանքավայրը
1 րոպե
69
Ադրբեջանը սպասում է Թեհրանը խոստումներին․ Բայրամով
1 րոպե
127
45 նոր տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում․ քաղաքապետարան
1 րոպե
94