Իսրայելական ԱԹՍ-ներ արտադրող ընկերությունը նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
Իսրայելական Aeronautics ընկերությունը նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի համաձայն՝ 13 միլիոն դոլարի դիմաց անօդաչու թռչող սարքերը նորոգելու և սպասարկելու ծառայություններ է մատուցելու ադրբեջանական բանակին։ Ինչպես հաղորդում է իսրայելական մամուլըՙ հնարավոր է, որ այս գործարքը չի արտահայտում ամբողջ համագործակցությունը, և կան գաղտնի կատարվող մատակարարումներ։ Սա առաջին հայտնի պայմանագիրն է այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանեց ընկերության վրա դրված սահմանափակումները։ Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն Մեիր Ռիզմովիչի ու ևս մեկ չբացահայտված աշխատակցի վրա սահմանված պատժամիջոցները։

Պատահարներ