Քաղաքականություն
Եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ. Փաշինյանը Գերմանիայի և Լիտվայի առաջնորդների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
Ինչպես արդեն հայտնել էինք, Loft ակումբում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումը, որին ներկա էր նաեւ ինքը՝ վարչապետը։
Փաշինյանը հանդիպման ընթացքում խոսեց նաեւ Եւրոպայի երկու առաջնորդների՝ Անգելա Մերկելի եւ Լիտվայի նախագահի մասին․
«Ես ուզում եմ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Առաջինը՝ Անգելա Մերկելն է, երկրորդը՝ Լիտվայի նախագահը։ Այս 2 անհատներն ինձ ցնցել են եւ զարմացրել են այն հոգատարությամբ ու խանդաղատանքով, որով նրանք վերաբերել են եւ վերաբերում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին մեր խոսակցությունից զգացել եմ էն ջերմությունը, էսպես ասած, էն վախը, որ հանկարծ էս ամենը չձախողվի՝ զգույշ կլինես էստեղ, էս մի բանը էսպես չանես, այ սենց խնդիր կա, իմ փորձից գիտեմ, եւ այդ հոգատարությունը իմ զգացած ամենացնցող դրվագն է եւ կոնկրետ Անգելա Մերկելի հետ կապված, եւ դա շատ հուզիչ պահ է։ Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ, ասոցիացիան էդպես է։ Երբ որ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերում էս ամեն ինչին, ինչպես հարազատ մայրը, քույրը կամ ընտանիքի անդամները կարող են վերաբերել այս ամենին»,- ասաց նա՝ հավելելով․
«Եւ այս ամենում աշխարհաքաղաքական ոչ մի թակարդ, ոչ մի նենգություն չկա, կար մարդկային, սովորական, պարզ հոգատարություն մի երեւույթի համար, որ իրենց համար էլ անհասկանալի է, բայց, չգիտեմ ինչի, իրենց համար էլ դարձել է շատ սիրելի»։
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Gohar Vardanyan
1,717
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,273
Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու հրաման կար. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,120
Մարությանը թիկնապահներ չունի, ինչպես իր նախորդը, Հրապարակ
Gohar Vardanyan
844
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
127
Նիկոլ Փաշինյանը Սյունիքից հրապարակել է «Թխվածքի պատմությունը»
1 րոպե
75
Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
1 րոպե
125
Տեր-Պետրոսյանը խոսել է երկրի կապիտալ վերանորոգման մասին
1 րոպե
153