Քաղաքականություն
«Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու մասին օրինագիծը շրջանառության մեջ կդրվի. Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
296 դիտում
Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարգավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Գրառման մեջ հավելում է․
«Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն` ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը:
Ավելացնեմ, որ շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած
«2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:
Իմ և Լ.Նազարյանի կողմից նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ:
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:
Դեռ այսքանը...»
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,029
Խորհուրդ կտամ իր իրական գործով զբաղվի,ոչ թե ընկնել ԶԼՄ-ների հետեւից. Փ.Ֆահրադյան-Հ.Հակոբյան
Gohar Vardanyan
805
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
182
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
668
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
412
1.0