Պատահարներ
Մանրամասներ Երևանի 48-րդ դպրոցի անչափահասների վեճից
Gohar Vardanyan
503 դիտում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած վիճաբանությանը:
«Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի 48-րդ դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018 թ.՝ ժամը 12:55-ին, թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Գ.-ն (ծնվ. 2005թ.)՝ ձախից կրծքավանդակի սալջարդ որովայնի բութ տրավմա ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է 48-րդ դպրոցում ընկնելու հետևանքով: Նույն օրը՝ ժամը 22:30-ին, «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք արյունահոսություն վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է 48-րդ դպրոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 10.12.2018 թ․-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, 48-րդ դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուք, որի ընթացքում անչափահաս Պ.-ն ոտքով հարվածել է անչափահաս Գ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է վնասվածք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,- գրել է Նելլի Դուրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
977
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուլի պես զենքները դրեցին, գնացին տուն․ Տեփանոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
843
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
767
ՏԵՍԱՆՅՈՒԹ․4 զոհ, 43 վիրավոր. Անկարայում արագընթաց գնացք է վթարվել
Gohar Vardanyan
708
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
318
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,597
5.0
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
1 րոպե
1,668
Կրակոցներն են հնչել Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
1 րոպե
838