Պատահարներ
Ինչպե՞ս են գտել Սերժ Սարգսյանի եղբորորդուն․քրեական հեղինակությունը մատնե՞լ է նրան
Gohar Vardanyan
ՀՀ ոստիկանությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին հայտնաբերել է այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
«ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով»,– նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։
Նշենք, որ այսօր մամուլը գրել էր, թե Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Նա հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուլի պես զենքները դրեցին, գնացին տուն․ Տեփանոսյան
Gohar Vardanyan
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․4 զոհ, 43 վիրավոր. Անկարայում արագընթաց գնացք է վթարվել
Gohar Vardanyan
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Պանամայի ջրանցքի կամրջի տակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի խոշոր էներգետիկ օբյեկտներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածել է Թեհրանի օդանավակայանին
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
5.0