Պատահարներ
Զինծառայողը հրացանով կրակել է իր վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում։
Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ««առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանության օպերատիվ խումբը և տարածքի քննչական բաժնի քննիչը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիավդնանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շահնազարյանն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։
Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Շահնազարյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0