Պատահարներ
Գյումրիում ձերբակալվել է ռուս զինծառայող հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով
Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացրել են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ սպանել են Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։
Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։
Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դրիֆթ կատարած «BMW»-ի վարորդը հայտնաբերվել է
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
3.5