Պատահարներ
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Gohar Vardanyan
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կոտայքի, Բաղրամյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ հոդվածներ
Ընտրողին ուղեկցեցին ոստիկանության բաժին
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին անգամ ցուցադրվել է Ռուսաստանի հատուկջոկատայինների մարզումները
Gohar Vardanyan
Հրդեհ Ստեփանավանի տներից մեկում. կան զոհեր
Gohar Vardanyan
Ճամբարակում ընտրողին չեն տվել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը
Gohar Vardanyan
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0