Պատահարներ
ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ
ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնում է սաստիկ ձնամրրիկը, որի պատճառով չեղյալ է հայտարարվել մոտ 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ: Անջատումների հիմնական մասը բաժին է ընկել Հյուսիսային Կառոլինային՝ ավելի քան 183 հազար անջատում:
Ինչպես հայտնում է Flight Aware կայքը՝ վատ եղանակի պատճառով մոտ 1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարված կիրակի երեկոյի դրությամբ: Դրանց մեծ մասն ուղևորվում էր դեպի Հյուսիսային Կառոլինա, Հարավային Կառոլինա և Վիրջինիա: Ամբողջ երկրում հետաձգվել է ավելի քան 2100 ավիաչվերթ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0