Քաղաքականություն

Սեդրակ Քոչարյան–Արթուր Վանեցյան դատական նիստը կլինի հունվարին

Gohar Vardanyan 471 դիտում
Սեդրակ Քոչարյան–Արթուր Վանեցյան դատական նիստը կլինի հունվարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական–տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում: Նշենք, որ Արթուր Վանեցյանի այն հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250