Պատահարներ
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանին մահացած են գտել: Տեղեկությունը armtimes.com–ի հետ զրույցում հաստատել է Սյունիքի մարզի Թանահատ վարչական շրջանի ղեկավար Արսեն Օհանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիսիանում մի խումբ զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Բոլորին գտել էին, բայց մեկին գտնել չէր հաջողվում:
Զինծառայողը Թանահատից էր, երկու տարի է՝ ինչ պայմանագրային զինծառայող էր: Արսեն Օհանյանն ասել է, որ զինծառայողի դին գտել են մեկ ժամ առաջ: Հայկ Քարամյանը երկու քույր ուներ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0