«Փաստ». «Յուքոմի» «մահվան մասին լուրերը չափազանցված են»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության շուրջ աղմկոտ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, ինչի արդյունքում որոշ ժամանակ խնդիրներ էին առաջացել ընկերության բնականոն գործունեության առումով:
Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Յուքոմին» հաջողվել է գրեթե լիարժեքորեն հաղթահարել մասնավորաբար կադրային «շոկը». մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմ են վերադարձել մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված բազմաթիվ աշխատակիցներ, մյուս կողմից՝ նոր աշխատակիցներ են ընդունվել աշխատանքի: Ավելին, ներկայումս ավարտին են մոտենում ընկերության զարգացման նոր ռազմավարական ծրագրի աշխատանքները.
Ըստ այդմ, ստացվում է, որ տարածվող տեղեկությունները, թե հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Յուքոմ» ընկերությունն այլեւս ուշքի չի գա եւ դուրս կմղվի դաշտից, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում.
Թերթի աղբյուրները պնդում են, որ իրականում այս ընկերությունը հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գա ավելի ուժեղացած: «Եթե դասականի հայտնի խոսքերը հիշենք, ապա «Յուքոմի» մահվան մասին լուրերը չափազանցված են»,- կես կատակ-կես լ serius ասաց մեր աղբյուրը».
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
322 New Coronavirus Cases and 4 Deaths Registered in Armenia
The National Center for Disease Control and Prevention of Armenia reports that as of May 22, at 11:00 AM, a total of 5,9...
316 in serious condition, 53 in critical condition: 17 connected to ventilators, Torosyán
As of now, there are 316 citizens in serious condition in Armenia due to the coronavirus infection. Among them, 53 are i...
Water Supply Interruption for 10 Hours Due to Accident
«Veolia Water» company informs its customers and consumers that due to emergency works, water supply will be interrupted...
"I Got Dressed But There's Nowhere to Go": Kardashian's New Photoshoot
39-year-old reality show star Kim Kardashian has shared a new series of photos on Instagram for her 171 million follower...