Օրվա լրահոս

Ստամբուլի Բիլգի համալսարանի բակում կանանց իրավունքների միջազգային օրվա առիթով կազմակերպված խաղաղ երթն ավարտվել է ծեծկռտուքով: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, երթի մասնակիցների վրա հարձակում է իրականացրել անհայտ անձանց 20 հոգանոց մի խումբ, որոնց շրջանում եղել է դիմակավորված ու դանակով զինված տղամարդ: Տղամարդը մարմնական վնասվածքներ է հասցրել երթի մասնակիցներին, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը բախումները դադարեցնելու համար կիրառել է ջրցան մեքենաներ:
Նյութը` Tert.am

Վերջին նորություններ