Օրվա լրահոս

Ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 10 և թիվ 12 տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են թիվ 10 տան տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), և թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Վերջին նորություններ