Օրվա լրահոս

Երեկ Արմավիրի մարզում տեղացած հորդառատ անձրևն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել մարզի համայնքներին: Հիմնականում տուժել են Վաղարշապատի տարածաշրջանի Արագած, Ամբերդ, Դողս, Աղավնատուն համայնքները, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Այսօր վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ միասին շրջում է համայնքներով, տեղում ծանոթանում կարկուտի արդյունքում գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին:

Տեսանյութը՝ Hetq.am

Վերջին նորություններ