Ռազմական

Ռուսաստանը կորցրել է շուրջ 700 հազար, Ուկրաինան՝ 50 հազար զինծառայող. Զելենսկի

Ռուսաստանը կորցրել է շուրջ 700 հազար, Ուկրաինան՝ 50 հազար զինծառայող. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ  Զելենսկին հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է մոտ 700 հազար զինծառայող, իսկ ընդհանուր կորուստները, նրա գնահատմամբ, հասել են շուրջ 1,6 միլիոնի։




Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Ուկրաինան անվտանգության նկատառումներից ելնելով ամբողջությամբ չի հրապարակում սեփական կորուստների տվյալները։




Նրա խոսքով՝ Ուկրաինան ունեցել է շուրջ 50 հազար զոհված և մոտ 400 հազար վիրավոր զինծառայող, ինչպես նաև մեծ թվով անհետ կորածներ։



Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմում չի պարտվում՝ ընդգծելով, որ հաղթանակը երկրի պետականության և անկախության պահպանումն է։



«Հաղթանակը մեր երկիրն ու անկախությունը չկորցնելն է։ Այդ տեսանկյունից մենք հաղթում ենք։ Սակայն մարտի դաշտում կարևոր է, որ նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքում չլինի։ Մենք չենք պարտվում, իսկ նրանք չեն հաղթում»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250