Բյուրեղավանի թունավորման դեպքը և «Վեոլիա ջրի» պատասխանատվությունը․ Փաշինյանը՝ քայքայված համակարգի մասին
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է և այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով Բյուրեղավան համայնքում ջրում տեղ գտած շեղումների հետևանքով աղիքային թունավորման հերթական դեպքի մասին հարցին։
«Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն և հետևություններ անեն «Վեոլիա ջուր»-ն ու մնացած պատասխանատու մարմինները։ Անհրաժեշտ որոշումներ պետք է կայացնեն։ Խնդիրը միայն ներդրումը չէ։ Մեզ երբեմն թվում է, որ խողովակներ տեղադրելով՝ հարցը լուծեցինք, բայց եթե այդ ամենն ամենօրյա սպասարկման չենթարկվի, նորից ունենալու ենք նույն պրոբլեմները։ Ամենօրյա սպասարկման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Ընդ որում՝ ռիսկերի կառավարումը ներառվում է նաև սակագների մեջ։ Մենք պետք է առերեսվենք խնդրի հետ և առաջնորդվենք ստանդարտներով։ Բոլոր պրոցեսները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ապահովել ամենօրյա ջրամատակարարման որակյալ սպասարկում»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...