Լոգիստիկ հեղափոխություն․ Չինաստանը գործարկում է նոր ծովային երթուղի
Չինաստանը օգոստոսի 15-ին կգործարկի Չինաստան–Եվրոպա առաջին շաբաթական արկտիկական կոնտեյներային էքսպրես երթուղին, որը կանցնի Հյուսիսային ծովային ճանապարհով։ Այս մասին հայտնում է «Xinde Marine News»-ը։
Անցյալ տարի Չինաստանի պետական «Global Times» թերթը հայտնել էր, որ աշխարհում առաջին նավը, որն անցել է Չինաստան–Եվրոպա արկտիկական կոնտեյներային էքսպրես երթուղով, 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դուրս է եկել աշխարհի ամենամեծ բեռնաշրջանառություն ունեցող Նինբո-Չժոուշան նավահանգստից դեպի Մեծ Բրիտանիայի Ֆելիքստոու նավահանգիստ։
«Sea Legend Line Limited» ընկերությունը օգոստոսին կվերսկսի իր «CAX China-Europe Arctic Express» ծառայությունը՝ 2026 թվականի արկտիկական նավարկության սեզոնի ընթացքում Նինբո-Չժոուշան նավահանգստից իրականացնելով ութ անընդմեջ շաբաթական ուղևորություն», — նշվում է հաղորդագրության մեջ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սա այս երթուղու առաջին շաբաթական արկտիկական կոնտեյներային էքսպրեսն է։
Առաջին նավարկությունը կմեկնարկի Նինբոյից օգոստոսի 15-ին և կիրականացվի «Dubai Tower» նավով։
«Sea Legend Line Limited»-ի հայտարարության համաձայն՝ Նինբո-Չժոուշան նավահանգստից մինչև Ֆելիքստոու անցումը կտևի մոտ 20 օր, ինչը բեռնափոխադրողներին կտրամադրի Չինաստանի և Եվրոպայի միջև ծովային փոխադրումների ավելի արագ տարբերակ։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...