Մինչև 5 տարեկան երեխաների վնասվածքների պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է․ ԱՆ
Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից նշում են, որ պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը գրանցվում է հենց փոքր երեխաների շրջանում, և կոչ են անում ծնողներին ապահովել երեխաների անվտանգությունը։
ԱՆ-ն հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են, իսկ օդափոխության անհրաժեշտության դեպքում հնարավորության դեպքում բացել երեխաներին անհասանելի պատուհանները։
Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, ուստի դրանց ամրությանը վստահել չի կարելի։
Ծնողներին խորհուրդ է տրվում պատուհաններից հեռու տեղադրել կահույքն ու այն իրերը, որոնց օգնությամբ երեխան կարող է բարձրանալ, ինչպես նաև խաղալու տարածքը կազմակերպել բաց պատուհաններից և պատշգամբներից հեռու։
«Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն։ Հիշե՛ք՝ մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել
Փարիզից շուրջ 60 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ֆրանսիայի իշխանությունները հայտն...
Հեղեղներ Դաղստանում․ ջրի տակ են անցել ճանապարհներ, վնասվել են կամուրջներ
Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով գետերի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ առաջացնելով հեղ...
Տավուշում 19-ամյա տղայի մարմինը դուրս են բերել գետից
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա երիտասարդի մարմ...
Անկախության օրվա տոնակատարությունը ԱՄՆ-ում վերածվել է ողբերգության. Կա 100 զոհ
ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարության եռօրյան ուղեկցվել է հրազենային բռնության բազմաթիվ դեպքերով։ Նախնական տվյալներով...